Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Զարմանալի, զարմանալի, զարմանալի հայ ժողովուրդ

Զարմանալի, զարմանալի, զարմանալի հայ ժողովուրդ
06.07.2026 | 11:58

Նիկոլն, ուրեմն, ձեզ էն կենդանու տեղը դնի, ընտրությունները կեղծի, ինքն իրեն վարչապետ հռչակի, դուք գաք, ընդդիմություն քլնգեք, թե ինչու եք մանդատները վերցնո՞ւմ։ Գոնե գիտե՞ք, որ ընդդիմության շնորհիվ էր, որ Նիկոլն այսօր չունի այն մեծամասնությունը, որ ուներ 21 թվի ընտրություններից հետո։ Ձեր աչքով չտեսա՞ք, թե ինչ այլանդակություններով, ինչպիսի խայտառակ թվանկարչությամբ Նիկոլը պահեց իր աթոռը։ Բա որ տեսաք, չհասկացա՞ք, որ էլի ընդդիմությունը այդ ողջ այիբը տվեց այս իշխանության երեսով՝ հայտարարելով Նիկոլին ոչ լեգիտիմ ղեկավար՝ իշխանազավթ։

Այսքանից հետո հաշտվել ընտրությունների արդյունքների հետ և չվերցնե՞լ մանդատները։ Սա՞ ենք պահանջում ընդդիմությունից։ Խնդրեմ, սիրելի ժողովուրդ, ընդդիմության մանդատը քոնն է, ինչպես ուզում ես վարվիր այդ մանդատի հետ։ Ուրիշ ընդդիմություն ունե՞ս, տուր այդ ընդդիմությանը, բայց տես որ Նիկոլը դա էլ չսեփականաշնորհի՝ քթիդ տակ արհեստական ընդդիմություն բուծելով։ Սրանց հերթը երկար է, Սորոսավաստակների և Ուրսուլախանումների պակաս չկա, ձեր մանդատը կվերցնեն առանց աչքները թարթելու։

Մի բան էլ ասեմ, ժողովուրդ ջան։ Այս օրերին հատկապես ակտիվ են «նիկոլ բերած» ընդդիմադիրները, որոնք արդեն 8 տարի ստվերում երկիր են կառավարում։ Նրանք այսօր էլ ստվերում են և ամենաշատը հենց նրանք են բզբզում իսկական ընդդիմությանը՝ չվերցնել մանդատները։ Փառք Աստծո, նրանք այսօր արդեն վերջնականապես զատվեցին ընդդիմությունից՝ չսատարելով ընտրությունների մասնակից կուսակցությունների ու դաշինքների համատեղ հայտարարությանը, որով իշխանազավթ Նիկոլին հստակ ասվում է, որ նրան ծանր օրեր են սպասվում առաջիկայում։

Հեղափոխությո՞ւն եք ուզում, իշխանազավթներ, կլինի հեղափոխություն։ Ձեր սիկտիրիզացիան մոտ է, մանդատով լինի, թե փողոցով։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 342

Մեկնաբանություններ